ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հունիսի 1-ից՝ ավարտական և միասնական քննություններ

Հունիսի 1-ից՝ ավարտական և միասնական քննություններ
25.05.2012 | 23:59

Հունիսի 1-ից Հայաստանի բոլոր մարզերում ձևավորված 40 քննակենտրոններում կմեկնարկեն պետական ավարտական և միասնական քննությունները, որոնց մասնակցելու հայտ է ներկայացրել 16845 դիմորդ, իսկ ԼՂՀ-ում ձևավորված 8 քննակենտրոններում՝ հայտագրված 1260 դիմորդ:
ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը մեզ հետ զրուցում տեղեկացրեր, որ քննակենտրոնները «զինվելու» են ինչպես ամեն տարի. «յուրաքանչյուր քննակենտրոնի յուրաքանչյուր քննասենյակում տեղադրված կլինեն տեսախցիկներ, որոնք քննասենյակներից մոնիտորներին կփոխանցեն այն պատկերը, որ տիրում է քննասենյակներում, և որոնց միջոցով ծնողները, դիտորդները և ցանկացած ոք կկարողանան հետևել քննության ողջ ընթացքին: Բացի այն, որ քննասենյակում տիրող իրավիճակը տեսախցիկների միջոցով կփոխանցվի մոնիտորին՝ այդ կերպ ուղիղ կապ ստեղծելով քննասենյակի ու ծնողի միջև, նաև կտեսագրվի քննության ամբողջ ընթացքը, որպեսզի հետագայում, եթե խնդիրներ առաջանան կամ հարցեր լինեն, տեսագրության միջոցով կարողանան վեր հանել այն պատկերը, որն առկա է եղել քննասենյակում»:
Իսկ այն հարցին՝ քննակենտրոններում տեղադրվելու են խլացուցիչներ, թե ոչ, Գ. Մանուկյանը պատասխանեց. «Երբ խլացուցիչների հետ կապված հարցադրում է լինում, միշտ փորձում եմ շրջանցել այդ թեման, քանի որ ներքին անհամաձայնություն ունեմ այդ իրողության հետ. շատ կնախընտրեինք, որպեսզի երևիցե անհրաժեշտություն չզգացվեր դիմելու այդ սարքի «ծառայություններին», լիահույս եմ, որ մոտ ապագայում փոխադարձ վստահությունն այն աստիճան բարձր կլինի մեր հասարակությունում, որ խլացուցիչները կբացակայնեն քննակենտրոններից: Չէի ցանկանա, որ նոր կյանք մտնող մեր երկրի թեկուզ և մեկ քաղաքացի իր առաջին կյանքի քննությունը փորձի հանձնել՝ շրջանցելով օրենքը, կարգը, կյանքի առաջին պատասխանատու քննությունը փորձի հանձնել ոչ թե ապավինելով սեփական ուժերին, կարողություններին, գիտելիքներին, այլ ապավինի խաբեությանը: Դիմորդը և նրան քննակենտրոն ուղեկցող ծնողը շատ լավ գիտեն, որ արգելվում է քննության ներկայանալ բջջային հեռախոսով, սակայն քննություն հանձնողների գրեթե կեսից ավելին քննասենյակ են մտնում բջջային հեռախոսներով, փորձում են թաքցնել դրանք՝ հույս ունենալով որպես «հուշարար» օգտագործել: Այդ իսկ պատճառով քննության կազմակերպիչները դիմում են այդ ծայրահեղ քայլին՝ քննակենտրոններում տեղադրելով խլացուցիչներ: Քանի որ խոսք եղավ այդ մասին, շեշտեմ, որ եթե դիմորդի մոտ հայտնաբերվի հեռախոս, նրան անմիջապես կհեռացնեն քննությունից: Այս օրերին ԳԹԿ վերապատրաստումների բաժինը դասընթացներ է կազմակերպում քննական գործընթացում ներգրավված անձանց հետ (նրանք ոչ միայն ԳԹԿ աշխատակիցներ են, այլ ուսուցիչներ, ՀԿ ներկայացուցիչներ), և նրանց հստակ հրահանգվել է. դիմորդի մոտ հեռախոսի առկայության դեպքում նրան անմիջապես հեռացնել քննությունից:
Գայանե Մանուկյանից հետաքրքրվեցինք նաև, թե որ մարզում քանի դիմորդ կա այս տարի, և քանի քննական կենտրոն կձևավորվի յուրաքանյուր մարզում։

Լիլիթ Գրիգորյան

Դիտվել է՝ 6642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ